Հարցին՝ Ադրբեջանը COP-29-ից հետո կարո՞ղ է հարձակվել, ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը՝ «Խոզը» էլի, ի պատասխան ասել է, թե եթե COP-29-ից հետո Բաքուն հարձակվի էլ, ապա հնարավորության որևիցե նշույլ չեն ունենա՝ դա ներկայացնելու որպես լեգիտիմ հարձակում: Միաժամանակ Տավուշում կատարված զիջումները նա ներկայացրել է որպես թշնամուն պատերազմ սկսելու իրավական ռեսուրսից զրկելուն միտված քայլ:
Հարց է ծագում՝ լեգիտիմոթյան վրա իր հույսը դրած «Խոզը» չի՞ հիշում 2020-ի աշնանը տեղի ունեցածը, այդ ո՞ր մի լեգիտիմ իրավունքով Իլհամը հարձակում գործեց, եթե հայտնի է, որ կար ուժի ու դրա սպառնալիքի բացառման մասին հայտնի դրույթը, որի վրա Բաքուն ուղղակի թքեց՝ այդպես էլ, սակայն, որևիցե մի միջազգային դերակատարի կողմից չպատժվելով. Իլհամի պատժին պետք է հասներ Հայաստանը, սակայն դրա վայ վարչապետը միանգանից հասկացրեց, որ այս խաղում ինքն Իլհամի հավատարիմ թիամկիցն է, իսկ հայ ժողովուրդը գտնվում է բարիկադների հակառակ կողմում: Այսինքն՝ եթե Բաքուն ցանկանա հաձակվել, նրան անհրաժեշտ կլինի ոչ թե դրա համար լեգիտիմ հիմք, այլ՝ աշխարքհաղաքական բարենպաստ իրավիճակ. Իլհամն օրերս էր հայտարարել, որ աշխարհում գործում է ուժի իրավունքը, ուստի իրենք կարող են իրենց իրավունքները ռեալիզացնել: Իսկ եթե ոմանք կարծում են, թե Արևմուտքը կարող է Իլհամին պատժել, ապա դա ինքնախաբեություն է, քանի որ Ադրբեջանը նախ՝ կարևոր երկիր է նույն Արևմուտքի համար՝ Իրանին զսպելու կամ ճնշելու՝ մեծ պատերազմում այն պոլիգոնի վերածելու հեռանկարով, ապա՝ կա նավթագազային ռեսուրսների հավերժական հարցը, որը նույն Եվրոպայի համար շատ ու շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ «Ճ» կլասի երկրի տարածքային ամբողջականությունը, որպիսին վերածել է Հայաստանը Նիկոլը վերին 6 տարում:
Այնպես որ՝ Բաքվին կարող է զսպել միայն ուժը, մինչդեռ ՔՊ-ն ջլատել է Հայաստանի ուժերը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական դաշտում: