Սլովակիայի քրեական դատարանը կալանավորել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Յուրայ Ցինտուլային, հայտնում է TASR գործակալությունը։


Վարչապետի սպանության փորձի մեջ մեղադրվող տղամարդը դատարանի կողմից կալանքի տակ է վերցվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ֆիցոյի դեմ մահափորձը, ով բազմիցս հանդես է եկել Ուկրաինային զենք մատակարարելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ, տեղի է ունեցել մայիսի 15-ին Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում։ Այն պահին, երբ վարչապետը դուրս է եկել հավաքված քաղաքաբնակների մոտ, հնչել է հինգ կրակոց։

Նրան է դիպել չորս գնդակ, որից հետո վերջինիս ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց և վիրահատվել, ապա արհեստական կոմայի մեջ մտցվել։ Վերջին տեղեկություններով՝ նրա վիճակը կայուն է, բայց դեռ ծանր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել