«Նրանք մեզ մեղադրում են իբր մանրէաբանական զենք մշակելու, քիմիական հարձակում նախապատրաստելու համար: Դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ եթե ցանկանում եք իմանալ Ռուսաստանի ծրագրերի մասին, տեսեք, թե ինչի համար է Ռուսաստանը մեղադրում մյուսներին»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին միաժամանակ զգուշացրել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում քիմիական զենքի կիրառումը խստագույնս կպատժվի։
«Եվ եթե դուք նման բան անեք մեր դեմ, ապա կստանաք ամենախիստ պատժամիջոցների պատասխանը»,- ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



