168.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն արդյունավետ է անվանել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով Ֆլորիդայում վերջին օրերի բանակցությունները ամերիկյան, եվրոպական և ուկրաինական պատվիրակությունների միջև։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպումից հետո Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները դեկտեմբերի 22-ին հանդիպել են Ուկրաինայից և Եվրոպայից ժամանած պաշտոնյաների հետ, ապա արդեն առանձին հանդիպում են ունեցել ուկրաինական պատվիրակության հետ, որը ղեկավարել է Ռուստեմ Ումերովը։
Ուիթքոֆը X-ում արած գրառման մեջ ինչպես ուկրաինական, այնպես էլ ավելի վաղ ռուսական կողմի հետ բանակցություններն անվանել է «արդյունավետ և կառուցողական»։ «Ռուսաստանն ամբողջությամբ հանձնառու է՝ հասնելու Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերն ու աջակցությունը՝ կարգավորելու ուկրաինական հակամարտությունն ու վերահաստատելու համաշխարհային անվտանգությունը»,- հավելել է նա։



