Բացարձակապես Մաշտոցին թաքցնելու միտում չկար: Ես համաձայն եմ այն քննադատության հետ, որ որևէ բան չէր խանգարում ունենալ Մաշտոցի պատկերը՝ դասագրքերում տպված: Այս մասին Factor TV -ում Ռոբերտ Անանյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Քանի որ մեզ մոտ Այբբենարաններն ամեն տարի տպագրվում են, սեպտեմբերին մենք արդեն կունենանք Այբբենարաններ՝ որտեղ թղթի վրա կլինի Մեսրոպ Մաշտողի պատկերը»,- ասել է նա:
Նշենք, որ Այբբենարաններում տեղ չի գտել Մեսրոպ Մաշտոցի նկարը, որը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում:
Նյութի աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=HQ-2Pz6_cHA
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



