Tert.am-ը գրում է.

Այս տարվա ձմռան ամիսների համար կազմվել է ձանմաքրման և սանմաքրման աշխատանքների գործողությունների պլանը, բոլոր պատասխանատու կառույցները իրազեկված են: Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին է զեկուցել իր խորհրդական Կամո Արեյանը:

«Ռեսուրսների բաշխում է իրականացվել: Այս պահի դրությամբ ներգրավված 241 միավոր տեխնիկա կա, որից 216 ԵԱՍՄ հիմնարկի տարբեր տրամաչափերի տեխնիկան է, 25-ը՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի: Մարդկային ռեսուրսներից 614 բանվորական ուժ կա,  որից 339 ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցներն են, 275-ը՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի: Ռեսուրսների բաշխման մասին իրազեկված են վարչական շրջանների ղեկավարները, տեղում աշխատանքների կազմակերպման վերահսկման ողջ պատասխանատվությունն իրենցն է»,-նշել է նա:

Արեյանն ընգծել է, որ այս պահի դրությամբ առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են, սակայն մի խնդիր կա, որին քաղաքը մշտապես բախվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել