168.am-ը գրում է.

Ավելի քան 1,2 հազար մարդ է Հորդանանից ու Լիբանանից Սիրիա վերադարձել անցած օրվա ընթացքում: Այդ մասին ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Անցած մեկ օրում 1214 փախստական է Սիրիայի Արաբական Հանրապետություն վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 362 մարդ (109 կին եւ 185 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 852 մարդ (256 կին, 435 երեխա)»,-ասված է տեղեկագրում: Նշվում է, որ օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 62 սիրիացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել