Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել Լիբանանի Խիամ քաղաքի վրա, հայտնում է Լիբանանի «Արևելք» հայկական թերթի Telegram ալիքը։

Միևնույն ժամանակ, ըստ  Al Jazeera-ի, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ ավելի քան 60 հրթիռ է արձակել իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի տեղակալի սպանության:

Իսրայելական բանակը հաստատել է Իսրայելի հյուսիսային հատվածի ինտենսիվ գնդակոծության փաստը։ Զինվորականները հայտնել են, որ պատասխանել են՝ հարվածելով «ահաբեկչական բջջին», որը ներգրավված է եղել արձակման մեջ:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել