Էրդողանն ու Ասադը կարող են մոտ ժամանակներս Պուտինի աջակցությամբ հանդիպում անցկացնել Մոսկվայում։
Վերջնական ամսաթիվը կորոշվի Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի արդյունքներով, գրում է Aydınlık թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Անկարան դեռ նման հանդիպման հավանականության մասին հայտարարություն չի արել։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ասադը «դիտողական դիրքորոշում» է ցուցաբերում Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, սիրիական կողմից դրական վերաբերմունք չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել