Սիրիայի մայրաքաղաքում իրականացված հարձակման հետևանքով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ են զոհվել:
Հարվածի հետևանքով կորուստներ ունի նաև սիրիական կողմը:
Այս կորպուսի մարտիկներն ու բարձրաստիճան սպաներն անընդհատ թիրախում են, որովհետև նրա առանձին ստորաբաժանումներ պատասխանատու են տարբեր երկրներում իրականացվող հատուկ օպերացիաների համար, իսկ թիրախում` տարբեր երկրների հովանավորչությամբ գործող ահաբեկչական ցանցերն են:
Հիշեցնեմ, որ տարեսկզբին Իրանում ահաբեկչություն էր իրականացվել` հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հերթական տարելիցի հիշատակման օրը, ինչից հետո Իրանի ամենամարտունակ միավորումը` Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պատժիչ հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում աշխարհի տարբեր կետերում:
Տարածաշրջանում կրքերը բավականին թեժանում են և չի բացառվում, որ միմյանց դեմ օգտագործվող հարվածներն առավել վտանգավոր ծավալների կհասնեն, իսկ բախումների մասշտաբը կտրուկ կընդլայնվի:
Միայն կարելի է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա Հարավային Հովկասի վրա, հատկապես Հայաստանի, որի իշխանությունը փոշիացրել է պետության իմունիտետը և կույր աչքերով սլանում է թշնամիների գիրկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid037kor9aYkBGrkciP9XjXsTEzJUE1tQ9wVEVa61G9ZFHRy9HgpZYLFgTciE9GK7yckl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել