ՔՊ-ում սկզբունքորեն թքած ունեն, թե ով ինչպես է իր ունեցվածքը ձեռք բերել


15:20 , 8 հուլիս, 2026
Հարցին՝ արդյոք կարելի՞ է  Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը համարել ուշացած արդարադատություն, Լուլուն պատասխանել է՝ չէ. հիմնական դրդապատճառը, ըստ Լուլուի, ընդդիմության՝ ՀՀ շահերի դեմ գործելն է, այլոց հրահանգները կատարելը (նկատի ունի Ռուսաստանին), ուստի եկել է պատասխան տալու ժամանակը՝ հատկապես հաշվի առնելով, որ ձեռք բերած ապօրինի ունեցվածքի համար ոչ ոք չէր պատժվել:
 
Լուլուն խոստովանել է, որ Նիկոլը կշարունակեր աչք փակել «ապօրինի ունեցվածքի» վրա, եթե ընդդիմությունն իր դեմ չգործեր: Այսինքն՝ ՔՊ-ում սկզբունքորեն թքած ունեն, թե ով ինչպես է իր ունեցվածքը ձեռք բերել այնքան ժամանակ, քանի դեռ կա լոյալություն իշխանությունների հանդեպ:
 
Ինչպես հայտնի է, ընդդիմության լիդերներին ձերբակալելու վերաբերյալ Նիկոլի հայտարարություններն ուղեկցվում են թալանի վերադարձի մասին ցինիկ հայտարարւոթյուներով, որոնք ծառայում են որպես գործիք՝ ՔՊ-ի անկում ապրած հեղինակութունը վերականգնելու: Մինչդեռ Լուլուի հայտարարությունը ցույց է տալիս, որ բոլորովին այլ խնդիր է լուծվում՝ արդարության կամ արդարադատության հետ կապ չունեցող, ինչը պետք է որ հստակ հետևությունների տեղիք տա նրանց մոտ, ովքեր ոռով չեն մտածում:
 
Լուլուների նմանօրինակ հայտարարություները գալիս են ապացուցելու, որ գործ ունենք անբարոյականությունը գործելակերպ դարձրած իշխանությունների հետ, որոնց համար ամեն ինչ հարաբերական է. եթե քաղաքական վտանգ չես ներկայացնում, գործարար ես, եթե ներկայացնում ես՝ թալանչի օլիգարխ, ինչը, մեղմ ասած, ոչ մի կապ չունի օբյեկտիվության, հետևաբար և իրական արդարադատության հետ: