ՌԴ-ն և ԱՄՆ-ն, որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում անվտանգության և կայունության համար: Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվ այսօր Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ մասշտաբով անվտանգության եւ կայունության ապահովման համար»,-հայտարարել Է Պուտինը՝ նշելով, որ անցած երկուսուկես դարերի ընթացքում երկրների միջեւ հարաբերությունների տարեգրության մեջ բազմաթիվ փառահեղ էջեր են գրվել:
«Մենք դաշնակիցներ էինք երկու համաշխարհային պատերազմներում, միասին ազատեցինք մարդկությանը նացիզմի սարսափներից, իսկ հետո կարևոր դեր խաղացինք ժամանակակից աշխարհակարգի հիմքերի կայացման գործում»,-նշել Է նախագահը:
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ համագործակցության հաստատումը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին:



