ՔՊ-ական «Բառիգը» մի «լայվ» է արել ու տեղեկացրել, որ դատարանում հաղթել է «Ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և «սառեցված Բագրատ սրբազանին. 2023-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե «Հրապարակը» ու «Ժողովուրդը» փողի դիմաց վատ հոդվածներ են գրում՝պախարակելով մարդկանց, ինչի կապակցությամբ ԶԼՄ-ները դատի էին տվել իրեն՝պահանջելով դրամական փոխհատուցում ու ներողություն, մինչդեռ դատարանի վճռի արդյունքում այդ ԶԼՄ-ներն են փոխհատուցելու Հովհաննիսյան Արթուրին:
Արքեպիսկոպոսն էլ Արթուրին դատի էր տվել նրա այն հայտարարության համար, ըստ որի՝ Կաթողիկոսի օրհնությամբ է սրբազանն իբր հարձակվել ԱԺ շենքի վրա: Եվ ահա դատարանի որոշմամբ սրբազանը ևս դրամական փոխհատուցում պետք է տրամադրի «Բառիգին», որը այս ամենը որակել է որպես արդարության հաղթանակ:
Որպեսզի «Բառիգի»՝ արդարության հաղթանակի զգացումը գրոշի արժեք ունենար, մի փոքր հիմնավոր լիներ, Հայաստանում պետք է նախ անկախ, իրապես կայացած դատական համակարգ գոյություն ունենար: Մինչդեռ տարիներ առաջ էր Նիկոլն ուղիղ տեքստով հայտարարել, որ չի կարող լինել Հայաստանում մի դատավոր, որն իր ասածը չանի: Ասեց ու ապացուցեց, որ հենց այդպես էլ կա. բոլոր այն դեպքերում, որտեղ կա քաղաքական ներվ, դատարանները, որպես կանոն, կայացնում են իշխանահաճոո որոշումներ: Հետևաբար՝ եթե ինստիտուտը չունի անկախ արբիտրի անվերապահ հեղինակություն, ապա նրա ցանկացած, անգամ իրավաբանորեն անխոցելի վճիռ խոցելի է դառնում բարոյական և հանրային ընկալման տիրույթում: Սա նշանակում է, որ «Բառիգը» իզուր է ոգևորվում. նա կարող է վճիռների կապակցութամբ ինքն իրեն ու թիմակիցներին շնորհավորել, այլ ոչ թե հասարակությանը. Հայաստանում չկա դատարան, այլ կա մի հոգի, որն իրենով է փոխարինել պետությունը՝ այն տալով թուրքի ձեռքը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5920
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել