Աշխարհի 2026 թվականի առաջնության D խմբի երկրորդ տուրում Պարագվայի հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն:

Այս հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում աննախադեպ միջադեպ է գրանցվել. պարագվայցիների խաղացող Միգել Ալմիրոնը հեռացվել է խաղադաշտից բերանը ձեռքով ծածկելով խոսելու համար:

Սա աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստանում նման արարքի պատճառով։ Ալմիրոնը ձեռքով ծածկել է բերանը և ինչ-որ բան ասել, ինչից անմիջապես հետո հանդիպումը սպասարկող սալվադորցի գլխավոր մրցավար Իվան Բարտոնը նրան ցույց է տվել կարմիր քարտ։

Նշենք, որ 32-ամյա հարձակվողը Պարագվայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 78 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։ Ներկայումս նա հանդես է գալիս ամերիկյան «Ատլանտայում», իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։ Նախկինում՝ 2019-2025 թվականներին, Ալմիրոնը Եվրոպայում պաշտպանել է անգլիական «Նյուքասլի» գույները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել