«Կառավարության ծրագրով Վարչապետի աշխատակազմի համար հաստատված 27 միջոցառումից կատարվել է 25-ը»,- ԱԺ-ում 2025 թ բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա հայտնեց, որ ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ, կամ ծրագրված ցուցանիշի 96 %-ը, որը նախորդ տարիների համեմատ կրկնել են 2024 թվականի արդյունքը։
«Թերակատարումները մոտավորապես 4%-ով է եղել, կամ 2024 թվականի ցուցանիշը գերազանցել ենք 906 մլն դրամով»,- ասաց աշխատակազմի ղեկավարը։
նա հայտնեց, որ բյուջեով սահմանված Հանրային իրազեկման ծախսերը կատարվել են 100 %-ով՝ 728 մլն դրամով։
«2025 թվականին ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման ապահովում ծրագրի շրջանակներու ծախսերը կազմելեն 7.2 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են 9%-ով»,-ասաց Հարությունյանը և տեղեկացրեց, որ կառավարական առանձնատների համար նախատեսված ծախսերն էլ կատարվել են 100 %-ով։



