Բերեք ձեզ պարզ ու հասարակ լեզվով բացատրեմ պարզ բաներ, որոնք ակնհայտ են և անգամ ապացուցման կարիք չունեն:
- Ընտրությունները կեղծվել են:
- Խոսքը չի գնում լոկ խախտումների մասին, խոսքը գնում է կոնկրետ կեղծելու մասին: Նիկոլը պարտվել է ընտրություններում:
- Դա ակնհայտ է բոլորի, այդ թվում՝ նիկոլականների համար:
- Ժողովուրդը կատաղած է ու սպասում է վճռական դիրքորոշման և էդ դիրքորոշման տրամաբանությունից բխող գործողությունների:
- Ընդդիմությունն արդեն 24 ժամ է բերանը ջուր է առել ու նստել է:
- Իշխանափոխության իրապես ձգտող ընդդիմությունն ամեն ինչ կաներ, որպեսզի կուտակված էներգիան առնվազն պահեր, իսկ իդեալում՝ ավելի թեժացներ:
- Մեր ընդդիմությունն անում է ճիշտ հակառակը՝ էներգիան պարպում է ու իր լռությամբ ու իներտությամբ կուտակված զայրույթը մասամբ վերածում է հուսալքության, մասամբ՝ ուղղում հենց իրենց վրա:
- Նման «տարօրինակ» վարքի հիմքում կարող են լինել միայն ու միայն երեք հնարավոր պատճառ. վախ, անխելքություն, դավաճանություն (Նիկոլի հետ պայմանավորվելը՝ դավաճանություն է):
Ելնելով վերոնշյալից՝ ընդդիմությունն ունի 2 անելիք, որ պետք է արվի արդեն էսօր, իսկ իրականում՝ երեկ:
1. Պետք է հայտարարեն, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և մանդատները հանձնելու են:
2. Պետք է դիմեն իրենց ընտրողներին, հստակ ու հոդաբաշխ դիրքորոշում ցույց տան, ազդարարեն փողոցային ու ոչ միայն փողոցային պայքարի մասին և,բնականաբար, սկսեն այդ պայքարը:
Հ.Գ. Համարեք սա հորդոր, խնդրանք, պահանջ, անձնական կապրիզ, բայց եթե չեք ուզում տեղում ձախողել, թույլ չտաք Իշխիս տրիբունին 100 մետրից ավել մոտենալ և վերցրեք ձեռքից ցանկացած ֆանարիկի էֆֆեկտ ունեցող բան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել