Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների։ Այս մասին հաղորդում է Daily Mail թերթը:
«Հակամիգրանտական բողոքի ակցիաներ են անցկացվել Բրիտանիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Գլազգոյում և Սաութհեմփթոնում»,- գրում է պարբերականը։
Փողոց են դուրս եկել նաև Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները։
Պատճառը սուդանցու կողմից տեղի բնակչի վրա հարձակումն է։ Հանցագործը դանակով վիրավորել է զոհին և փորձել կտրել նրա գլուխը հենց փողոցի մեջտեղում, սակայն ականատեսները թույլ չեն տվել նրան։ Միգրանտը ձերբակալվել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



