Tert.am-ը գրում է.
Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ռեժիմի հաստատման պայմանները տարածվում էին նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների վրա, ուստի դրանց շարունակումը Թեհրանը համարում է հրադադարի խախտում բոլոր ճակատներում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարն անվերապահորեն տարածվում է մարտական գործողությունների բոլոր գոտիների վրա, ներառյալ՝ Լիբանանը։ Ռազմաճակատներից որևէ մեկում դրա խախտումը նշանակում է հրադադարի ռեժիմի խախտում բոլոր ճակատներում»,- գրել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/06/01/iran-us/4272515
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



