Չեխիայի Պրոստեյով քաղաքի Tennis Europe-ի ակադեմիայում մարզիչ Կարեն Մելիքյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի են մասնակցում Սամվել Գևորգյանն ու Արինա Մելիքյանը։
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 9 երկրի պատանի թենիսիստներ, այդ թվում՝ Եվրոպայի զարգացող երկրների մինչև 14 տարեկանների առաջին ռակետներ։ Հավաքի ընթացքում պատանի թենիսիստներն անցկացնում են համատեղ մարզումներ, սպարինգ հանդիպումներ, ֆիթնես մարզումներ։
Մարզումային ծրագրերին անձամբ հետևում է նաև Tennis Europe-ի ներկայացուցիչը։ Հայ թենիսիստները հավաքին մասնակցում են ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանի նախաձեռնությամբ։
Նյութի աղբյուր՝ https://sportmedia.am/am/article/4901#images
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



