Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ միջազգային մրցումներում հանդես կգա նոր մրցումային հագուստով։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ շարունակվում է համագործակցությունը հայկական արտադրության «Մելանտե» ընկերության հետ, որի շրջանակում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի հավաքականի մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։
Նոր մրցումային հագուստը ձևավորված է հիմնականում կապույտ գույնով։ Դրա վրա առկա են «Armenia» գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ թիկունքի հատվածում տեղադրված է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տարբերանշանը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/06/21/weightlifting/4274790
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել