Կառավարության նիստում Նիկոլը հերթական տհաճ անակնկալն է մատուցել. այսուհետ Հայաստանում յուրաքանչյուր ներկրվող հեռախոս լինելու է վերահսկողության տակ շնորհիվ IMEI-ի կոդի, որը հեռախոսի անհատական կոդն է, որով իշխանությունը կնույնականացնի հեռախոսն ու դրա տիրոջը, իսկ չնույնականացված հեռախոսները մարդիկ չեն կարողանա օգտագործել ՀՀ տարածքում: Հայկական բռնապետը հայտարարել է, թե չի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն՝ ձևացնելով, թե իբր հարկերի դարդն է:
Իրականում իշխանություններն այս համակարգով ուժեղացնելու են քաղաքացիների հանդեպ վերահսկողությունը. այս համակարգը, որ վաղուց գործում է Թուրքիայում (թիրախային սկզբունքով, այլ ոչ թե զանգվածային ռեժիմով), կա ներդրված նաև Ղազախստանում, բավական խնդրահարույց է դարձել: Այսինքն՝ բացի այն, որ մարդկանց կարող էին «պռասլուշկայի» ենթարկել՝ SIM քարտերը լրտեսելով, սրան գումարվում է նաև այս մեխանիզմի օգնությամբ մարդկանցից «արյուն վերցնելու» հնարավորությունը:
Նիկոլը Թուրքիայից է, փաստորեն, «պլեճ անում», և արդեն իսկ հասկանալի է, թե ովքեր են նրա թիրախում լինելու. քաղաքական ակտիվիստները, լրագրողները, որպես ազգային անվտանգության համար սպառնալիք դիտվողներն են դառնալու Նիկոլի զոհերը մի դեպքում, երբ հայտնի է, թե ովքեր են այսօր հատկապես որպես սպառնալիք որակվում:
Սա ևս ընտրություններին ընդառաջ նախապատրաստական անհրաժեշտ մի միջոցառում է, որի օգնությամբ Նիկոլը փորձելու է իրավիճակը պահել իր տոտալ վերահսկողության տակ, որպեսզի կարողանա հեշտությամբ վերարատադրվել,այսիքն՝ անել այն, ինչ որ Էրդողանն է վաղուց Թուրքիայում անում՝ ամեն գնով պահելով իր իշխանությունը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5050
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել