Tert.am-ը գրում է.
Պատիվ է ՀՀ Ազգային ժողովի անունից ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովում: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումների ժամանակ՝ իր ելույթում։
«Հայ ժողովրդի համար այս ընդհանուր քննարկման թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել:
Հայաստանը ծանոթ է մարդասիրական ճգնաժամերին` ունենալով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տխուր հիշողությունը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր եւ հարյուր հազարավոր մարդկանց թողեց անօթեւան: 113 երկրից հսկայական ծավալի հումանիտար օգնություն ուղարկվեց, ինչը վկայում է, որ միջազգային համերաշխությունն ու հումանիտար գործակցությունը կարող են գերազանցել սահմաններն ու քաղաքական տարաձայնությունները:
Մեր սահմաններից դուրս հայ խաղաղապահները մասնակցել են Կոսովոյում, Աֆղանստանում եւ Լիբանանում իրականացված առաքելություններին՝ աշխատելով պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ նպաստել կայունությանը: Մենք կշարունակենք ամրապնդել մեր մարդասիրական կարողությունները եւ ընդլայնել պաշտպանությունն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:
2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ տեղահանվեց Ղարաբաղից՝ գալով Հայաստան: Երեք միլիոն բնակչություն ունեցող պետության համար սա կարողությունների եւ դիմակայունության լրջագույն փորձություն էր:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/10/20/alen-simonyan/4247225
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



