Թուրքիայի հանդեպ մաքուր զգացմունքներ տածող ՔՊ-ական Դավոյան Արփոն հայտարարել է, թե ընդդիմադիր դաշտի բոլոր գործիչներն ընդամենը փորձում են «արյան վրա ձեռքեր տաքացնել», ինչը հետևանք է օրակարգ չունենալու:

«Թլոշ Արփոն» հերթական անգամ հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարություններով. ընդդիմադիր ուժերն ընդամենը բարձրաձայնում են այն հարցերը, որոնք իշխանությունը հետևողականորեն շրջանցում է՝ չունելաով դրանց պատասխանները։ Արփոն տգիտաբար չի հասկանում, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը հասարակական հնչեղություն ունեցող դեպք է, և դրա շուրջ քննադատությունը ոչ թե «արյան շահագործում» է, այլ հանրային վերահսկողության բնական դրսևորում:

Ինչ վերաբերում է օրակարգի բացակայության մասին Արփոյի թլսմսորանքին, ապա նկատենք, որ ընդդիմադիր ուժերը բազմիցս ներկայացրել են իրենց օրակարգը՝ քաղաքականության վերանայում, տեղական ինքնակառավարման համակարգի ապաքաղաքականացում և հանրային վերահսկողության ուժեղացում։ Եթե իշխանական պատգամավորն այդ օրակարգը չի կիսում կամ չի ընդունում, ապա դա չի նշանակում, թե այն գոյություն չունի։

Փարաքարի համայնքապետի սպանությունը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ իշխանությունը պնդում է, թե երկրում «օրինականության մթնոլորտ» է հաստատված, մինչդեռ նման դեպքերը վկայում են հակառակի մասին:

Արփոյի հայտարարությունը հերթական փորձն է՝ հասարակության ուշադրությունը շեղելու իշխանության ձախողումներից։ Փարաքարի համայնքապետի սպանությունը լուրջ ահազանգ է երկրի ներքին կայունության համար: Դրա շուրջ ընդդիմադիրների բարձրացրած հարցերը օրակարգի բացակայության հետևանք չեն, այլ՝ իշխանության անգործության արձագանք։ Իսկ իշխանության ներկայացուցիչները, եթե իսկապես ցանկանում են ապացուցել, որ ունեն օրակարգ, պետք է ներկայացնեն հստակ ռազմավարություն՝ ինչպես կանխել նման հանցագործությունները և ապահովել համայնքների անվտանգությունը։ Մինչ այդ ընդդիմադիրների լռեցման փորձերը միայն խորացնում են անվստահությունը և բացահայտում իշխանության քաղաքական թուլությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել