Tert.am-ը գրում է.
Այն անվտանգության համակարգը, որի վրա մենք մեծ հույս էինք դրել առնվազն մինչև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած ժամանակահատվածում կենսունակություն ցույց չի տվել և մեզ այլընտրանքային գաղափարախոսություն էր անհրաժեշտ: Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Կարելի է ասել՝ օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխել է մեր անվտանգային միջավայրը: Մոտակա շրջանում մենք պետք է քննարկենք ռազմավարություն ունենալու անհրաժեշտության թղթին հանձնելու, ռազմավարություններ ունենք, բայց այն թղթին հանձնելու և ժամանակի շունչ ունենալու խնդիր է առաջանում»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ մեր շուրջ անվտանգության միջավայրը այնքան արագ էր փոխվում, որ անընդհատ հետաձգվում էին ռազմավարություն ունենալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



