168.am-ը գրում է․

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Իսրայելին ֆինանսական աջակցության դադարեցման հարցը: Այս մասին հայտարարել է եվրոպական կազմակերպության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել էր, որ Իսրայելը լիովին կոչնչացնի Գազան և պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, եթե խաղաղության հասնելու և պատանդների ազատ արձակման պայմանները չկատարվեն: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին ազատվել անկլավում գտնվող ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման իշխանությունից:

2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները հրթիռներ են արձակել Իսրայելի տարածքի վրա: Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը ռազմական գործողություն են սկսել Գազայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել