Երեկ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հակադարձել էր Նարեկ Կարապետյանին ու գրել էր, թե, պետական պարտքը անհատի պարտք չէ և պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը միջազգային ընդունված ցուցանիշ է։
Մի քանի հակափաստարկ, հիմնվելով միջազգային աղբյուրներից, ավելի կոնկրետ՝ IMF-ի ու Համաշխարհային բանկի պաշտոնական զեկույցներից։
1.Հայաստանի դեպքում նրանք նշում են, որ պարտքը այսօր կառավարելի է, ԲԱՅՑ շատ զգայուն է, եթե տնտեսական աճը դանդաղի կամ դրամը արժեզրկվի։
Այսինքն՝ «50%-ից քիչ է» ասելը դեռ չի նշանակում, որ վաղը խնդիր չի լինելու։ Իսկ ըստ այդ զեկույցների ՀՀ-ի արտաքին պարտքն աճում է ավելի արագ քան ՀՆԱ-ն, եւ ըստ կանխատեսումների 2027-ին այն կհասնի արդեն ~55,4%-ի
Իսկ ըստ Համաշխարհային բանկի, ՀՀ-ի համար այդ հարաբերակցության կարմիր գիծը 60% է:
2.«Զարգացած երկրներն ավելի մեծ պարտք ունեն» համեմատությունը նույնպես սխալ է․ նրանք պարտք են վերցնում իրենց արժույթով , ունեն պահուստներ, հետեւապես դրա հաշվին ունեն շատ ավելի մեծ պաշտպանություն։
Այդ պատճառով IMF-ի մոտեցմամբ զարգացող երկրներում նույնիսկ 50% պարտքը կարող է ռիսկային լինել։
3.Ճանապարհներն ու դպրոցները կարևոր են, բայց IMF-ն ու WB-ն իրենց բոլոր զեկույցներում շեշտում են՝ պարտքը արդարացված է միայն այն դեպքում, եթե այն ստեղծում է այնպիսի աճ, որը թույլ կտա վաղը այդ պարտքը վճարել առանց նոր պարտք վերցնելու։
Պարզ է չէ՞, որ դպրոցն ու ճանապարհը չեն կարող առաջացնել համապատասխան տնտեսական աճ այն ժամկետում, որ սպասարկեն տվյալ վարկը:
Ու սա ոչ թե Նարեկն է ասում, այլ IMF-ն ու Համաշխարհային բանկը իրենց պաշտոնական զեկույցներում։
Կարողա՞ ըստ Արուսյակի, նրանք էլ են մանիպուլացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել