Tert.am-ը գրում է.
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարողՆարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.
«Տեղեկացա Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի՝ մեզ կալանավորելու և AntiFake.am կայքի աշխատանքային գույքն առգրավելու մասին արված առաջին աստիճանի ահազանգի մասին, որը հնարավոր է դարձել Հայաստանի ժուռնալիստների միության գործուն ջանքերով և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի փաստահեն զեկույցին հղում անելով։ Նախ, ցանկանում եմ արձանագրել, որ մեր օրերում ԵԽ-ից նմանատիպ արձագանք ստանալն արդեն իսկ կարելի է «հերոսություն» համարել։ Այս համատքստում ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել և՛ ՀԺՄ-ին, և՛ ՔԻՀԿ-ին, և՛ մեր թիմին արևմտյան կառույցների դռներն անդադար թակելու և մեր հանդեպ տեղի ունեցող քաղաքական հալածանքի մասշտաբները տեղ հասցնելու համար։
Այս արձագանքը փաստում է, որ անգամ ռեժիմի քաղաքական հովանավորները ճիշտ աշխատանքի դեպքում չեն կարող աչք փակել տեղի ունեցող հալածանքների վրա։ Սրանով եվրոպացիները նաև հնարավորություն են ստանում ռեժիմի հեռացումից հետո «face saving» անելու և ասելու, որ իրենք արձագանքել են և բնավ կապ չունեն նիկոլական իրավապահ համակարգի այլանդակությունների հետ։ ԵԽ-ի այս արձագանքը վստահաբար նաև տհաճ անակնկալ է ռեժիմի համար, որն ալեն սիմոնյանի անառողջ ամբիցիաներին տուրք տալով ոչնչի համար կալանավորել է ինձ ու Վազգենին։
Ինչպես ասել եմ նախկինում, հիմա էլ պնդում եմ, որ այս այլանդակության բոլոր անմիջական մասնակիցները չեն խուսափելու պատասխանատվությունից ոչ հեռավոր ապագայում, ինչում, հուսով եմ, իրենք էլ ավելի պետք է համոզվեն ԵԽ-ի սույն արձագանքը տեսնելով։ Ամենավերջում ռեժիմը երկրում տեղի ունեցող քաղաքական հալածանքների ողջ իրավական պատասխանատվությունը թողնելու է այն իրականացնող ամենաստորին օղակների վրա։
Եվս մեկ անգամ ընդգծելով ԵԽ արձագանքի կարևորությունը, ցանկանում եմ խոսքս ուղղել բոլոր մեր այն գործընկերներին, որոնք երբեմն հեգնում, երբեմն հանդիմանում են ինձ և իմ պես մտածողներին նմանատիպ իրավիճակներում արևմտյան կառույցներին դիմումներ, ուղերձներ կամ պահանջներ ներկայացնելու համար.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



