Ուշագրավ է, որ Իլհամին «Զագեզուրի միջանցքը» տալուց հետո է Նիկոլը որոշել հուշահամալիրը «վերանորոգել», իսկ իրականում քանդել, ինչը կարելի է համարել թուրքական հերթական պահանջի կատարում: Փաստորեն՝ ԶՈւ բյուջեն կրճատելու ծրագրեր կազմելուց հետո որոշել են նման սրբապխղծություն կատարել. թուրքակական թիվ մեկ պահանջն է Ցեղասպանության մասին հուշը Հայաստանից ջնջելը, ինչին կարող է վերանորոգումը նպաստել, քանի որ ասենք 2026-ի հաջորդ ապրիլի 24-ին այն, փաստորեն, լինելու է վերանորոգման տակ, հնարավոր է՝ առհասարակ փակվի:
Բազմիցս կանխատեսել ենք, որ Նիկոլի հաջորդ քայլը լինելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փակումը, ինչին այսօր ականատես ենք դառնում: Հաջորդ քայլը, եթե սա մարսեն, լինելու է առհասարակ դրա ոչնչացումն ու տեղում,օրինակ, հայ-թուրքական «բարեկամությանը» նվիրված հուշարձանի կառուցումը կամ մի ավելի զազրելի բան:
Ինչ վերաբերում է հանրության արձագանքին, ապա Նիկոլն ու Աննան թերևս ունեն հույս, որ կրթարշավը կօգնի իրենց հեշտությամբ մարսել այն ամենը, ինչ՝ դրել են ու պատրաստվում են բերել ժողովրդի գլխին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4534
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



