Հայտարարելով, թե Հայաստանն այլևս որևէ մեկի ազդեցության գոտին չէ՝ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը պնդել է, թե «Եթե ոչ Ռուսաստան, ապա Թուրքիա» դիլեման կեղծ է. դա ՀՀ-ն դեպի փակուղի տանող խոսույթ է եղել միշտ, թոկ, որով փորձել են մեզ կառավարել: «Մենք ո՛չ թուրքական վիլայեթ ենք, ո՛չ ռուսական ծայրագավառ. մենք միջազգայնորեն ճանաչված, անկախ և ինքնիշխան պետություն ենք»,-մասնավորապես՝ հայտարարել է թմրանյութերի սիրահարը:

ՔՊ-ականի տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանն ասենք Kepler-186f մոլորակում գտնվող պետություն է, որին չեն վերաբերում Երկիր մոլորակում առկա աշխարհաքաղաքական իրողությունները, երբ մոլորակի ամեն մի քառակուսի կիլոմետրը փաստացի բաժանված է գերտերությունների միջև՝ համարվելով նրանց ազդեցության գոտի: Բառիգն ակնհայտորեն չի ցանկացել խոստովանել, որ առնվազը 2020-ի պարտությունից հետո ու դրան հաջորդած իրադարձությունների բերումով Հայաստանը դարձել է թուրքական ազդեցության գոտի. Ադրբեջանի մեծացած դերը Հայստանը փատացի սարքել է վիլայեթ, որից անհույս կախվածության մեջ է փորձում հայտնվել Նիկոլը՝ պահպանելու իր իշխանությունը:

Որքան էլ Հակոբյան Աննան չինարեն լավ սովորի, նրա կողմից վարվող քաղաքականության հետևանքով Կովկասում մեծանում է Թուրքիայի դերը. Նիկոլը Հայաստանը ջանում է դարձնել Թուրքիայի արտաքնոցն ու Ադրբեջանի «կոֆե դնողը»՝ ի հակադրություն ՌԴ-ի, ու հենց սա արձանագրելու հետևանքով է, որ նույն Սոլովյովն արել է հայտնի հայտարարությունը. ռուսները հասկանում են՝ ինչ է կատարվում, ու քանի որ չունեն բավարար թափ՝ Ադրբեջանին ճնշելու ու իրենց դաշտ բերելու, փորձում են Հայաստանին հնազանդեցնելու միջոցով չեզոքացնել Թուրքիայից եկող վտանգը՝ արդյունքում, սակայն, ընդամենը սրելով հակառուսական տրամադրություններն ու ամրապնդելով բառիգների իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել