ՔՊ-ական Կարապետյան Մարիշը հայտարարել է, թե քանի դեռ ԼՂ-ում կային ռուս խաղաղապահներ, ՔՊ-ն հավատարիմ է եղել, որպեսզի ռուս խաղաղապահները կարողանան իրենց առաքելությունն իրագործել ու հանկարծ չմտածեն, թե ինչ-որ մի աշխարհաքաղաքական ճաշակ կա, որն իրենց «ձեռքերը կապում է»՝ թույլ չտալով ունեցած առաքելությունն իրագործել:
Ո՞րն է իրականությունը:
Իրականությունն այն է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը թեպետ անթերի չի ընթացել, սակայն կյանքը ցույց տվեց, որ դրա այլընտրանքը դարձավ Արցախի հայաթափումն ու կորուստը. Նիկոլի՝ Եվոպայում Արցախը որպես Ադրբեջան հռչակելն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, հարվածեց հենց ռուսական մանդատի իրավական հիմքերին: Ավելին՝ եթե նույնիսկ ենթադրենք էլ, որ ռուսները չէին ցանկանում իրականում պաշտպանել արցախցիներին՝ Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական առևտուր անելու մղմամբ, ապա Նիկոլն իր վերոհիշյալ քայլով ռուսների համար ալիբի ապահովեց. եթե Հայաստանը ճանաչում էր Արցախը որպես Ադրբեջանի անքակտելի մաս՝ առանց հստակ միջազգային երաշխիքների, ապա ռուս խաղաղապահների հարցն ինքնաբերաբար դառնում էր Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների խնդիր: Ռուսաստանը հնարավորություն ստացավ՝ արդարանալու, թե Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետևաբար՝ խաղաղապահների գործողությունները սահմանափակված պետք է լինեին Ադրբեջանի օրենսդրությամբ:
Թե ինչ եղավ հետո, գիտեն բոլորը. շահեցին օտարներն ու թշնամիները՝ բացի հայ ժողովրդից, և սա՝ շնորհիվ Նիկոլի: Վաղը եթե խնդիր ծագեց՝ Հայաստանով աշխարհաքաղաքական առևտուր անելու, Նիկոլը դրա համար լավագույն պայմաններն է ստեղծելու, և արդյունքում էլի բոլորը դուրս են գալու բավարարված: Այս առումով Նիկոլն օտարներին էլ է ձեռնտու, թշնամիներին էլ, ինչով էլ պայմանավորված է նրա իշխանության հարատևությունը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5084
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել