Աննան անկեղծացել ու փորձել է հստակեցներ, թե իրականում ինչու են հալածում Կաթողիկոսին: «…Այսօր մենք՝ որպես Քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ, նույն վճռականությամբ տեր ենք կանգնում մեր հոգևոր «ես»-ին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, անարժան մարդկանց թույլ չենք տալիս նվաստացնել մեր հոգևոր իշխանությունը, մեր հավատն ու հոգին փռել օտարների ոտքերի տակ` այդպիսով թուլացնելով մեր ինքնությունը՝ մեր պետությունը…»,-մասնավորապես՝ գրել է Աննան, որ ինքն իրեն փորձել էր մատուցել նաև որպես «աշխարհիկ ես»-ի պաշտպան:
Աննան Կաթողիկոսին, փաստորեն, մեղադրում է մեր հավատն ու հոգին օտարների ոտքերի տակ փռելու ու այդպիսով մեր ինքնությունը՝ պետությունը, թուլացնելու համար:
Նման վայրահաչոց լսվում է մեկի կողմից, ում «մարդը» հայ ժողովրդի պատմության ամենաբացասական կերպարներից մեկն է, որ զոհեց մեր ինքնությունն էլ, պետությունն էլ թուրքին, որպեսզի նմանբովանդակ ստատուսներ երկնելու հնարավորոթյուն ընձեռի Աննային: Թեպետ ռուսների անունն Աննան ուղակիորեն չի տալիս, բայց հասկանալի է, թե ում և ինչ նկատի ունի. մասնավորապես՝ Եզրաս սրբազանի շուրջ բարձրացած շինծու աղմուկն է հուշում այդ մասին:
Մյուս կողմից՝ այն, որ Աննան հայ ժողովրդի ինքնություն է հռչակում Նիկոլի կողմից կառուցվող «պետությունը», արդեն իսկ հարված է՝ մեզ. հաշվի չի առնում հայ ժողովրդի պատմական և գլոբալ առանձնահատկությունները՝ նպատակ ունենալով՝ զրոյացնելու համազգային ներուժը, խարխլել պատմական հիշողությունն ու արժեքային հիմքերը և այլն: Ընդ որում՝ ուշագրավն այստեղ այն է, որ այս ամենի հիմքում կանգնած է հենց եկեղեցին, որն էլ Աննայի հիմնական թիրախն է հանդիսանում:
Պետք է հասկանալ, որ Նիկոլն էլ, Աննան էլ իրականում զուրկ են «իզմերից», նրանք ծայրահեղորեն ապագաղափարական են ու միայն մի նպատակ ունեն՝ իշխանության մնալն ու թալանած փողերի անվտանգության ապահովումը, և եթե այսօր իրենց տերերի պատվերով հալածում են Կաթողիկոսին, ապա վաղը, եթե պետք լինի, կարող են նրան և փառաբանել նրան մի այլ կարգի՝ կախված նրանից, թե ինչ պատվեր կգա դրսից: Ինչ մեղք են, չէ՞…



