Թևանյան Անդոն թվարկել էր, թե ինչ է Նիկոլը թուրքերի հետ պայմանավորվել ու համոզմունք հայտնել, որ ի թիվս այլ հարցերի Նիկոլը թուրքերին վստահեցրել է, որ եթե օգնեն իրեն վերարտադրվել, ապա Հայաստանը կհանձնի Էրդողանին այնպես, ինչպես արեց Արցախի հետ, երբ 2021-ին վերարտադրվեց:

Անդոն ճիշտ է ենթադրում, բայց հարց է առաջանում՝ ո՞րն է Նիկոլի սրտի ցանկությունը փոզմիշ անելու ամենաիրական ճանապարհը: Անդոյին, ըստ երևույթին, ռուսական որոշ շրջանակներ վստահեցրել են, որ 2026-ին կկարողանան իրավիճակի վրա իրապես ներազդել, ուստի հույս են տվել ու ճամփու դրել՝ կոչ անելով մինչ այդ Նիկոլի «հավին քշա չասել»: Անդոն, որ որպես քաղաքագետ է հանդես գալիս, չի՞ տեսնում, որ Կովկասում Ռուսաստանը նահանջ է ապրում ոչ միայն Հայաստանում, ու չկա որևիցե հիմք՝ կարծելու, որ 2026-ին իրավիճակը կարող է փոխվել: Եթե նույնիսկ ենթադրենք էլ, թե ռուսներն իսկապես ատում են Նիկոլին, ու առնվազը ռուսական որոշ շրջանակներ նրան չեն հովանավորում, ապա խիստ մեծ հարցական է այն, թե 2026-ին Կովկասում ՌԴ-ն ներկա կլինի առհասարակ, թե՝ ոչ, կամ որքան մեծ կլինի նրա ազդեցությունը, կկարողանա՞ ռուսամետ շրջանակներին նորմալ աջակցել, թե՞ կրկին կուլ կգնա Էրդողանին:

Նիկոլի առաջն առնելու միայն մեկ իրական ձև կա՝ իմպիչմենտի գործընթացին միանալը: Բայց քանի որ Անդոյի տերերի համար ամենաէականը ոչ թե Նիկոլին հեռանցելու հարցն է, այլ նրան փոխարինելու եկող իշխանությունների ով լինելը, ուստի բոյկոտում են. կա՛մ իրենք ու իրենց մարդը, կա՛մ թող մնա Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել