Ավինյան Տիկոյի տեղակալ Փամբուխչյան Արմենը, որի հայրը, շնորհիվ որդու զբաղեցրած դիրքի, հասցրել է հաջողակ բիզնեսմեն դառնալ, հայտարարևելով, որ միանալու է Կաթողիկոսին հեռացնելու նպատակով ստեղծվելիք հանձնախմբին, լրագրողների այն դիտակմանը, որ Փաշինյանն ասում է՝ եկեղեցու հավատավոր զավակ է, բայց մոռանում եք՝ թե քանի եկեղեցի եք թողել Արցախում, արձագանքել է՝ ասելով.«Այդ հին խոսակցություններն արդեն ինձ թվում է՝ է՛լ ակտուալ չեն, շատ ակտուալ չեն, որովհետև մենք չենք թողել: Այդ մասին մենք խոսել ենք, հազար անգամ խոսել ենք, և այս ձեր հիմա ասածները, թե թողել եք, չգիտեմ՝ ինչ եք արել, դա չի համապատասխանում իրականությանը»:

Փաստորեն՝ Փամբուխչյան Արմենի համար Արցախի, դրա հետ մեկտեղ հազարավոր պատմամշակութային ու հոգևոր կողթողների կորուստը հին, արդեն ժամկետանց խոսակցություն է, անցյալում մնացած անկարևոր մի բան, որի վերաբերյալ մեր օրերում մեկնաբանություն տալը դիտարկվում է որպես յուրատեսակ հետամնացություն:

Փամբուխչյան Արմենի քաղաքական թիմը 1000 անգամ մի բանի մասին է խոսել. չեն դադարում պնդել՝ Ղարաբաղը ադրբեջանական բնիկ հող է՝ դրանից բխող բոլոր իրավաքաղաքական հետևանքներով, ապա՝ որ Արցախի կորստի մեղավորն ընդդիմությունն է, նախկինները, ռուսները ու նույնիսկ կանաչ մարդուկները, բայց ոչ երբեք Հայաստանի քաղաքական իշխանությունը: ՔՊ-ն խոսել ու խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդը պարտավոր է մոռանալ Արցախ տանող ճանապարհը, քանի որ գազանը ոչ թե թուրքն է, այլ հայը:

Փամբուխչյան Արմենը, իհարկե, չի կարող չկիսել այս հերյուրանքը, քանի որ չկիսելու դեպքում հայրը կարող է մի ամբողջ կարողություն կորցնել՝ հընթացս կորցնելով «հմուտ բիսնեմենի» իր նորոհայտ տաղանդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել