
Tert.am-ը գրում է.
Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, ՀՀ մասին էր և փորձ էր արվում տպավորություն ստեղծել, որ ՀՀ-ում կարող են ինչ-որ մարդիկ գալ ինչ-որ տեղերից և ինչպես իրենք են ասում՝ իրենց ձևերով ինչ-որ բան անել, ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետը լծակներ, և ես չեմ հանդուրժի՝ եթե որևէ մեկի լեզուն պտտվի նման բան ասի:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի նման բան ասի: ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է և ՀՀ-ում յուրաքանչյուրն ունի կարծիք հայտնելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող, որքան էլ ժողովրդավարություն է, ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց Փաշինյանը:
Դիտարկմանը՝ եթե որևէ մեկը կանգնում է եկեղեցու կողքին, պետք է կալանավորե՞ք , նա ասաց.
«Ոչ, Կարապետյանն ասաց, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտենք և այլն, դա արժանացել է և արժանանալու է կոնկրետ գնահատականի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: