168.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը զենք է գնել Իսրայելից։

Նա, մասնավորապես, ասել է. «Երբ Եվրոպայի և ԱՄՆ-ի զենքի շուկան փակ էր մեզ համար, Իսրայելը մեզ զենք էր վաճառում։ Եվ Իսրայելը մեզ դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց։ Օրինակ՝ ԱՄՆ-ում հրեական լոբբին մեզ աջակցեց հայկական լոբբիի դեմ…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել