Աննայի սրտի գործարար Նալբանդյան Նարեկն է «Հետքին» հացազրուց տվել՝ փորձելով հետհեղափոխական ամբողջ շրջանում իր անվան շուրջ հյուսված «առասպելների» վերջը տալ. պնդել է, թե ոչ մի կապ ու առնչություն չունի ՔՊ-ի հետ, իր բիզնես հաջողությունները կապ չունեն Աննայի կողմից հովանավորչության հետ, պնդել է, որ ինքն ուղղակի հանճարեղ գործարար է, որ հսկայական ունեցվածքը ձեռք է բերել բացառապես սեփական քրտինքով ու օրինական ճանապարհով, քանի որ եթե այդպես չլիներ, ինքը խնդրներ կունենար պետության հետ: Ավելին՝ պնդել է, թե «88» սուպերմարկետի հետ իբր ոչ մի կապ չունեցող Աննային նույնիսկ մոտիկից չի տեսել:

Նարեկին ակնհյատորեն իշխանություններն են «Հետքի» տաղավար ուղարկել: Ուղարկել են, որ փորձեն ինքնամաքրվել, ավելի ճիշտ՝ ստեղծել տպավարություն, թե ոչ մի հովանավորչական գործունեությամբ չեն զբաղվում, նորահայտ օլիգարխներ չեն բուծում, որ Հայաստանն ասենք Շվեդիայի կարգի ազատ, արդար ու անաղարտ երկիր է,որտեղ հովանավորչություն չկա:

Նարեկի հարցազրույցը լրիվ հակառակ էֆեկտն է ունենալու. նա ինքն իրենից կերտել է մի ազնվագույն ռանչպարի կերպար ու խոսել լրիվ անիրական, կյանքից կտրված բաների մասին: Միայն հիմարը կարող է հավատալ, որ եթե չլիներ 2018-ի ողբերգությունը, Նարեկը կարող էր առաջ գնալ բացառապես յուր «բիզնես տաղանդի» ուժով, իսկ բանկերն էլ այնպես վստահեին նրա մտքի թռիչքին, որ անխնա վարկավորեին նրա բիզնեսները: Նարեկը ո՞ր մոլորակից է իջել Երկիր, Արեգնակնային համակարգի՞ց է, թե՞ խոսի Նիբիրուից…

Խորհուրդ՝ իշխանություններին՝ անիմաստ մի՛ խոսեցրեք «վունգերկինդ» նարեկներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել