Նիկոլը շարունակում է ընդդիմության դեմ տեռորը, որի հերթական փուլը դարձել է երրորդ նախագահի դեմ նոր գործողությունը:

Հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ իբր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Սարգսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իբր նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով Հայաստանի կարիքների բավարարման համար Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձը, վերջինիս պատկանող կազմակերպությունները։ Սա թվով 4-րդ գործն է, որ հարուցվել է երրորդ նախագահի դեմ: Այն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։

Չանվանել սա քաղաքական հալածանք ուղղակի անհնար է: Իսկ պատճառն այն է, որ Նիկոլը հասկանում է, թե որքան ծանր վիճակում է ինքը հայտնվել՝ կապված հատկապես իմպիչմենտի գործընթացի հետ. նրա հույսը մնացել է «Հայաստան» դաշինքը, որը ինչպես հայտնի է, հրաժարվում է Նիկոլին ոչ մի լավ բան չխոստացող թղթի տակ ստորագրել:

Նիկոլը կարծում է, թե կարող է նման շինծու գործերի հարուցման միջոցով իր անկումը դանդաղեցնել կամ դրա վտանգը չեզոքացնել, բայց չի հասկանում, որ նման վարքով իրավիճակը միայն ավելի է սրում՝ է՛լ ավելի հստակորեն ի հայտ բերելով իր իշխանության իրական բնույթն ու հասարակական հիասթափությունը խորացնելով: Նա երևի կարծում է, թե նախկին իշխանավորների վրա կեղծ գործեր հարուցելով կարող է վարկանիշ ձեռք բերել, բայց գլխի չի ընկնում, որ այդ էժանագին «կտերը» ոչ ոք է՛լ չի ու ուտում. կշտացել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել