
Թե ինչու են թուրքերն ընտրել հենց Թալեաթին, պարզ է. ուզում են մեզ հասկացնել, որ ձեռք չեն քաշել 1915-ի Ցեղասպանությունը կրկնելու մտքից: Մյուս կողմից՝ սա ապտակ է՝ ողջ հայ ժողովրդին, որ «թարգմանաբար» ցույց է տալիս, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ինչպիսի սուբորդինացիոն համակարգ է գործում. Նիկոլն Էրդողանի տակն է:
Հետաքրքիր է՝ Նիկոլը կարդացե՞լ է օրինագծում զետեղծած վերոհիշյալ տողերը: Թուրքերը ճիշտ են ասում՝ սեփական հերոսներին մոռացող ազգը չունի ապագա, իսկ Նիկոլն ի՞նչ է կարծում:
Նիկոլն էլ է նույնը կարծում, ուղղակի ի տարբերություն հայ ժողովրդի, որի համար Թալեաթը արնախում ցեղասպան է, այսինքն՝ հակահերոս, Նիկոլի համար նա էլ, Էնվերն էլ ու ասենք Նազըմ բեյն էլ իսկական հերոսներ են, ուստի նա իր հայաստանյան միսիան անթերի է կատարում:
Կա՞ ինչ-որ մեկը, որ կարող է կարծել, թե հայկական կողմը կարող է բողոքել թալեաթաբարո այդ օրինագծի դեմ, եթե այն ընդունվի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել