Շարունակելով ընթերացասերի իր կասկածելի ուղին՝ Աննան ֆեյսբուքյան հերթական կարճ տեսանյութով ի ցույց է դրել, թե է՛լ ինչ գրքեր է կարդում՝ բացի «Ֆինլանդիայի պատմությունից»: Պարզվել է՝ հայ գրող Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպն է հայտնվել նրա ուշադրության կենտրոնում, ուր հեղինակը մեկ հայկական տոհմի պատմության միջոցով ներկայացնում է հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը՝ սկսած 1828 թվականի Երևանի բերդի գրավումից մինչև մեր օրերը: Վեպում արծարծվող հիմնական գաղափարներից ու թեմաներից են հայրենասիրությունն ու դավաճանությունը. հեղինակը անդրադառնում է դրանց որպես ոչ թե սև ու սպիտակ երևույթի, այլ բարդ ու հոգեբանական հարցի՝ ցույց տալով, թե ինչպես կարող են անձնական շահը, քաղաքական փոխառնչությունները կամ նույնիսկ բարոյական երկընտրանքները ազդել մարդկանց վարքի վրա։Վեպում կարևորվում է նաև պատմության գնահատումը, այլ ոչ թե վերաշարադրումը:

Ֆեյսբուքյան ռիլում երևում է, թե որ տողերն է Աննան նարնջագույնով ընդգծել: «…Ահա այսպես եկեղեցի- վաճառական դաս շահամոլ դաշինքը ցեցի նման կերավ արքայական ծիրանին, փոշիացրեց գահը, ժանտախտի նման ամայացրեց հայոց ծաղկուն հողը, դարձրեց քոչվոր հորդաների արոտավայր…»: Ահա հենց այս տողերն է, որ Աննան ընգծել էր գրքում՝ ի ցույց դնելով իր լսարանին:

Աննան պատահականորեն չի ընդգծել այս տողերը. նա ակնարկել է Սամվել Կարապետյանի ու եկեղեցու դաշինքի մասին, իսկ «գահի» տակ նկատի առել Նիկոլի աթոռը: Այլ կերպ ասած՝ նա ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Աշոտիկի «պապային» ու ի հայտ բերել, թե ով է Նիկոլին մեծապես ներշնչողը:

Աննան անհիմն պրոպագանդիստական թեզերով ու անտեղին զուգահեռներով է ջանում հանրությանը համոզել, թե իբր Նիկոլի քայլերը կոչված են ՀՀ անկախության պահպանմանը, որի դեմ իբր հանդես են գալիս եկեղեցին ու դրա բարերարը, այլ ոչ թե հակառակը: Այսինքն՝ փորձում է համոզել, թե իբր արքեպիսկոպոսների վրա գործ կարելն ու նրանց բանտելը բխում են ՀՀ շահերից: Բայց Աննան էլ շատ լավ գիտի, որ իր ցնդաբանական ակնարկները կարող են ազդել միայն իր նման այլասերված մտածելակերպ ունեցողների, բայց ոչ երբեք իրականությունն արձանագրել ու վերլուծել կարողացող իսկական հայերի վրա: Ոչինչ չի օգնելու Աննային՝ քողարկելու Նիկոլի հայակործան քաղաքականության իրական էությունը, որի մամլիչի տակ են այսօր հայտնվել հայ եկեղեցին ու իր բարերարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել