Մուրազի Բորիկը հանդես է եկել մերկապարանոց պնդմամբ, թե երրորդ նախագահը Հայաստանում պարբերաբար անցկացնում է սոցցհարցումներ, ու Մոսկվայում տարբեր խողովակներով ստեղծել են մթնոլորտ, թե իբր Նիկոլը Հայաստանում այլընտրանք չունի: Ըստ Գռզոյի հետ խիստ ջերմ հարաբերություններ ունեցող Բորիկի՝ Սարգսյանը Արևմուտքին ու Մոսկվային ջանում է համոզել, թե Նիկոլին փոխարինող գտնելն անիմաստ է:

Կարելի՞ է իմանալ՝ Բորիկին որտեղի՞ց նման ինֆորմացիա: Հասկանալի է, չէ՞, ամեն մեկն էլ կարող է մի բան հայտարարել, ուստի Բորիկը պետք է հանրայնացնի իր աղբյուրը կամ իր ասածները մեկ այլ կերպ հիմնավորի, որպեսզի «ֆուֆլուի» համբավ չվաստակի: Կամ ինչո՞ւ պետք է Սարգսյանը, որ Նիկոլի իշխանությունից ամենատուժածն է, Արևմուտքին ու Մոսկվային համոզի, թե Նիկոլը միակն ու անկրկրնելին է: Ի՞նչ շահ ունի ՀՀԿ-ն դրանից մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչպիսի ջանասիրությամբ է երրորդ նախագահի թիմը Նիկոլի իշխանության դեմ պայքարել ու պայքարում:

Այս «մուտիտը» Բորիկի տերերի ֆանտազիայի արդյունք է: Որպեսզի կարողանան քողարկել իրեն պրոնիկոլական կեցվածքն ու քաղաքակն դիվիդենտներ չկորցնեն, լծվել են իմպիչմենտի գործընթաց նախաձեռնած սուբյեկտներին սևացնելու գործին՝ մնալով Բորիկի մուտիտնեի հույսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել