Այսօր էլ Երևանի քաղաքապետարանի աշխատողները և ոստիկանները եկել են «Դալմա» մոլ՝ պոկելու գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ազատության կոչով պաստառը։ Նշենք, որ նրանք ապամոնտաժել են նաև պաստառները Հյուսիսային պողոտայում և Տաշիր առևտրի կենտրոնում։ Քաղաքապետարանը որևէ ողջամիտ բացատրություն չի տվել իր այս քայլերի վերաբերյալ։ Yerevan.Today-ի նկարահանող խումբն ուղիղ հեռարձակմամբ նկարահանում է «պաստառապոկման» գործընթացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել