Թևանյան Անդոն հայտարարել է, թե միասնական ճակատով Նիկոլի դեմ ընտրություններում հանդես գալը սխալ տակտիկա է՝ միաժամանակ պնդելով՝ ո՛չ խորհրդարանական ընդդիմութունը, ո՛չ էլ ինքը պատրաստ չեն մեկ ճակատով հանդես գալ. ժողովուրդն ընտրության հնարավորություն պետք է ունենա նաև ընդդիմադիր դաշտում դիրքավորված քաղաքական ուժերի միջև:

Առաջին հայացքից թվում է, թե Անդոյի խոսքերում կա որոշակի տրամաբանություն: Բայց հարց է առաջանում՝ եթե ընտրողներին ընդամենն ընտրության հնարավորություն տալն է Անդոյի խնդիրը, բազմազանություն ապահովելն է նրա լուծելիքը, ապա ինչո՞ւ են ինքն ու իր տերերը կոնկրետ թիրախավորում ընդդիմության ամենահիմնական ճյուղերից մեկին՝ երրորդ նախագահի թևին: Փոխարենը ՔՊ-ին «քլնգեն», ընկել են ՀՀԿ-ի ու երրորդ նախագահի հետևից՝ նրանց դարձնելով առաջնային թիրախ՝ Նիկոլի չարագործությունների հիմնական պատապանտու կարգելով ՀՀԿ-ին մի դեպքում, երբ նույն Անդոն 2018-ին Հայաստանին իսլամացմամբ էր սպառնում ու կոչ անում «հումանիտար միջանցք» տալ Սերժ Սարգսյանին:

Անդոներն ու նրանց տերերը պետք է անկեղծ լինեն ժողովրդի հետ ու խոստովանեն, որ Նիկոլին իշխանության են պահում հենց իրենք՝ հույս ունենալով այդ ընթացքում ընդդիամդիր դաշտն իբր մաքրել պոտենցիալ մրցակիցներից. ինչ-որ մեկը պաթոլոգիկ նարցիսիզմով է տառապում դեռ ջահել ժամանակներից…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել