ԱՄՆ-ն կարող է հստակ քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության ոլորտում պատժամիջոցները 2026 թվականի առաջին եռամսյակում վերացնելու համար: Այս մասին հաղորդում է թուրքական կառավարամետ «Hürriyet» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ թերթի՝ CAATSA-ի (ԱՄՆ-ի կողմից Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենք) պատժամիջոցների վերացումը կարևորագույն նշանակություն ունի թուրքական պաշտպանական արդյունաբերության համար։ Անկարան ամերիկյան F-16 և F-35 կործանիչների գնումը համարում է կարևորագույն քայլ իր պաշտպանության համար՝ հաշվի առնելով ներկայիս միջազգային իրավիճակը։

«Halkbank-ի գործը (ԱՄՆ-ի կողմից թուրքական պետական «Halkbank»-ի նկատմամբ հետաքննությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցներից խուսափելու մեղադրանքներով – խմբ.) կարող է ավարտվել նախատեսվածից շուտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս հարցերի վերաբերյալ 2026 թվականի առաջին եռամսյակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել