Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։

«Կտեսնվենք կիսաեզրափակիչում», – գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ «Ինտերը» քառորդ եզրափակչի երկու խաղերի արդյունքում 4:3 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։

Կիսաեզրափակչում «ներաձուրիների» մրցակիցը կլինի կատալոնական «Բարսելոնան»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 6-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել