NEWS.am-ի տեղեկություններով այս գիշեր Խնածախում ադրբեջանցիները կրակել են առնվազն 4 անգամ:

Գյուղացիները NEWS.am-ին փոխանցել են, որ կրակոցների ձայներն ավելի ուժեղ են լսելի եղել, քան անցած շաբաթվա ընթացքում, երբ ամեն գիշեր ադրբեջանցիները կրակում էին։ Իսկ վերջին երկու օրերին կրակոցներ գյուղի ուղղությամբ խնածախցիները չեն ֆիքսել։

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել