Պարզվում է՝ Նիկոլի հույսերը Գյումրիում «քամուն տված» Սարիկը «Ֆեյսբուքում» մի օգտատիրուհու հետ է «բազառ արել». օգտատերը մեկնաբանություն է գրել Սարիկի շնորհավորական ուղերձի տակ՝ ՔՊ-ի մասին իրականությունն արտահայտող, ինչին ի պատասխան Սարիկը վրդովվել ու կոչ է արել կնոջը հայտնել ամուսնու կամ եղբոր հեռախոսահամարը:

Այս դրվագը հրաշալիորեն ի հայտ է բերում Սարիկի մակարդակը. Փողոցայինին հատուկ բառուբանով նրա գրառումն ընդգծում է ՔՊ-ում առկա ողբեգական վիճակը: Բայց եթե Սարիկն իսկապես այն է, ինչ որ ներկայացել է, ապա ինչո՞ւ է մաս կազմում մի մարդու թիմի, որին ալամ-աշխարհը փաստարկված խլեշում է: Սարիկը նեղվե՞լ է «ժեխ»-ից, բայց մի՞թե օբյեկտիվ չէ այն գնահատկանը՝ հաշվի առնելով Նիկոլի ապրածը:

ՔՊ-ն այսօր վերածվել է բորոտների հավաքատեղիի, ուր մտնելիս «փչանում են» նույնիսկ «լավերը»՝ վերածվելով «պատվախնդիր» սարիկների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել