
Երբ կրակոցները «թիրախային չեն», բայց գիշերը սարսափելի է
Արդեն մի քանի օր է, ինչ Տավուշի Մովսես գյուղում գիշերները անցնում են թշնամու կրակոցների ներքո։ ՀՀ ՊՆ-ն չի հերքում, բայց արձագանքը հնչում է այսպես՝ «ոչ թիրախային, անկանոն կրակոցներ»։
Իսկ գյուղացու համար կա մի պարզ իրականություն՝ գիշերը քնել հնարավոր չէ։ Եվ երբ պետությունը այդ իրավիճակին տալիս է փափուկ ձևակերպումներ՝ հանուն խաղաղության պատրանքի պահպանման, իրականում տեղի է ունենում ամենավտանգավոր բանը՝ վտանգի համակարգային անտեսում։
Սա միայն ռազմական խնդիր չէ։ Սա քաղաքական խնդիր է։ Երբ սահմանային կրակոցներն անվանվում են «աննշան»՝ դա նշանակում է, որ պետությունն ավելի է վախենում արձագանքել՝ քան կրակողը՝ կրակել։
Խաղաղություն չի լինում այն վայրերում, որտեղ գիշերը կրակում են, իսկ պաշտոնյաները լռում։
Խաղաղությունը չի կառուցվում վտանգի հետ համակերպվելով և երբ պետությունը լռում է կրակոցի պահին, հետո խոսելն արդեն ուշ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rozi.mika/posts/pfbid02iwDLmJDEsXqeU6NW5tVhg45x25SjAid3zTEP6aUqT4w6eFJQnHoyGkCdxW7roFa7l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել