
Դավիթ Բաբայանի գործով Բաքվի «դատավարության» նյութերն եմ նայում, որոնք համապատասխան ընթացակարգերից հետո ադրբեջանցիները հանրայնացնում են:
Ադրբեջանական քարոզչությունն ու կեղծիքը ֆիլտրում ես ու տեսնում, որ Բաքվի բանտում արդեն 1.5 տարի նստած հայն ասում է` այո´, ես դեմ եմ եղել Արցախի ադրբեջանական ինտեգրացիային:
Այստեղ տաքուկ անկյուններում, թաքնված քպ-ականներն ինչ միկրոֆոն գտնում են ամբողջ ուժով գոռում են, որ իրենք միշտ էլ համարել են, որ Արցախն Ադրբեջան է:
Դավիթը Բաքվում` ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները, որոնք ավելի մոլեռանդությամբ են ադրբեջանական շահերը առաջ մղում, քան իրենք` ադրբեջանցիները:
Դավիթ ջան, պինդ եղիր:
Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=9636233926442039&id=100001665835935&mibextid=wwXIfr&rdid=r3xFgKTKxE9ezDWa#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել