Հ1-ի Պետոյի եթերում հյուրընկալված Խաչատրյան Տիգրանը՝ Նիկոլի տեղակալ, խոսելով 40+10 հազար դրամների աջակցության ծրագրի դադարեցման մասին, որի դեմ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել արցախցիները, հայտարարել է, թե այն իր նպատակային գործառույթից շեղվել է՝ դառնալով ժամանակավոր սոցիալական օգնություն, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագրի իրականացմանը։
Ակնհայտ է, որ Խաչատրյան Տիգրանի ասածը պարզ «ատմասկա» է. երկրի տնտեսական վիճակը վատանում է, բայց քանի որ Նիկոլը չի հանդգնում սեփական թիմի ու վարչական ռեսուրս համարվող հսկայական թվով մարդկանց գրպանին դիպչել՝ վերջ տալով ասենք անտեղի տեղը պարգևավճարներ տալու ոչ բարի ավանդույթին, ստիպված է հարվածի տակ գցել իր կողմից ամենաատելի սեգմենտին՝ իր իսկ մեղքով բռնագաղթի ենթարկված արցախցիներին՝ կտրելով շատերի համար հանապազօրյա հացի արժեք ունեցող օգնությունը: Նա դա արել է՝ ոչ թե հուսալով, որ դրանից հետո արցախցիները կգնան մարզեր՝ սեփական տներում ապրելու, այլ այն հույսով, որ կարտագաղթեն՝ Հայաստանում ապրուստի միջոց չգտնելով: Նիկոլին արցախցիների գոյությունը Հայաստանում պետք չէ ոչ միայն Իլհամի պատճառով, այլև՝ ներքաղաքական. արցախցիներն ընդդիմության համար լուրջ ռեսուրս են:
Այնպես որ՝ Նիկոլի այդ քայլի մեջ պետք է տեսնել ավելի շատ քաղաքական դրդապատճառներ ու հետո միայն՝ նյութական՝ անկախ նրանից, թե ինչ են հայտարարում նրա տեղակալները տարբեր եթերներում:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3958
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել