
Փաստորեն՝ Արցախը կորցրեցինք, Նիկոլն այն հայաթափեց, Հայաստանը սարքեց «պոլի տրյապկա», որ մեզ պարգևի մեծագույն, չտեսնված մի «ձեռքբերում»: Ինչպիսի՜ ձեռքբերում, այո, սերունդների ու հազարամյակների համար է այդ «վաստակը», ուստի Ալենը կարող է հանգիստ խղճով ֆռֆռալ՝ մարդկանց վրա թքելով:
Այս խեղկատակների պատճառով հայ ժողովուրդը 21-րդ դարում կանգնել է մի նոր ցեղասպանության շեմին, իսկ Նիկոլի մեծապատիվ մանկլավիկներից մեկը ինչ-որ փամփուշտներից է խոսում այնպես, ասես Հայաստանին միջուկային զենք են նվիրել՝ գոնե եղած տարածքի գոյությունը դարերի համար երաշխավորելով:
Իսկ ոչի՞նչ, որ նախկին իշխանություների ժամանակ նույն ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն մեզ ձրի էին այդ փամփուշտները շատ ժամանակ բաշխում՝ տալով հնարավորություն՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանս ապահովելու այնպես, որ Իլհամն ամոթով էր մնում ու այստեղ այնտեղ բողոքում, թե խախտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, օգնե՜ք, ճնշեք Հայաստանին, որ տա «ռայոններիցս» գոնե մի քանիսը:
Նիկոլին բերեցին, որ Հայաստանն ու Ադրբեջան տեղերով փոխվեն. հիմա նրանք ձիու վրա են, իսկ Ալենը՝ փամփուշտի ծայրին՝ քթերը քաշած բարութը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3900
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել